Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի՝ Սաուդյան Արաբիա կատարելիք այցի մասին հայտարարության համատեքստում Վաշինգտոնը շտապել է հավաստիացնել, որ Միացյալ Նահանգները «ոչ մի տեղ չի գնա» Մերձավոր Արեւելքից, հայտնում է CNBC լրատվականը։

Եմենի հարցերով ԱՄՆ հատուկ բանագնաց Թիմ Լենդերկինգը նշել է, որ պետք է սպասել այլ համաշխարհային տերությունների դիվանագիտական ​​այցերին տարածաշրջան՝ նշելով, որ Միացյալ Նահանգները վերահաստատել են իրենց հանձնառությունը տարածաշրջանում՝ հուլիսին Բայդենի այցից հետո եւ գլխավոր ուղերձը այն է, որ Միացյալ Նահանգները ոչ մի տեղ չի գնում տարածաշրջանից:

Հիշեցնենք է, որ Չինաստանի առաջնորդը հաջորդ շաբաթ պետք է ժամանի Սաուդյան Արաբիա՝ հանդիպելու թագաժառանգ արքայազն Մուհամմադ բն Սալմանի հետ, քանի որ Պեկինը եւ Ռիադը ձգտում են ամրապնդել կապերը: Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը ոչ հաստատել, ոչ հերքել է այս լուրերը։

Ակնկալվում է, որ Ցզինպինին Սաուդյան թագավորությունում կընդունեն ողջ շուքով, մինչդեռ Բայդենին շատ ավելի զուսպ ընդունելություն էր ցուցաբերվել:

Այնուամենայնիվ, Լենդերկինգը պնդել է, որ ԱՄՆ-ն կպահպանի «կենսական» ներկայությունը:

«Միացյալ Նահանգները կենսական գործընկեր է ոչ միայն Սաուդյան Արաբիայի, այլեւ տարածաշրջանի յուրաքանչյուր երկրի համար: Կարելի է հուսալ, որ ԱՄՆ-ը ​​կմնա ազգերի եւ նրանց անվտանգության սյունը: Սա ամերիկյան առաջնահերթություն է»,- հավելել է նա։