ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի առաջատար դեմոկրատներից Քերոլին Մելոնին հայտարարել է, որ նախագահ Ջո Բայդենը չի առաջադրվի 2024 թվականի նախագահական ընտրություններին։

Կոնգրեսականը The New York Times-ին ասել է, որ Բայդենը չի առաջադրվի երկրորդ շրջանի համար:

«Ոչ պաշտոնապես նա այլեւս չի առաջադրվում», - պատասխանելով լրագրողի հարցին`ասել է Մելոնին:

Այս ամսվա սկզբին Մելոնին բանավեճի ժամանակ ասել էր, որ չի կարծում, որ Բայդենը կրկին առաջադրվելու է 2024 թվականին, սակայն անմիջապես բանավեճից հետո հերքել իր իսկ հայտարարությունը:

«Ես լիովին կաջակցեմ նախագահ Բայդենին, եթե նա որոշի առաջադրվել երկրորդ շրջանի համար»,- գրել էր Մալոնին իր թվիթերյան միկրոբլոգում։

«Բայդենի ղեկավարությունը, պատմական ներդրումներ կատարելով առողջության, կլիմայի եւ տնտեսական արդարության ոլորտներում, եւս մեկ անգամ ապացուցում է, թե ինչու է նա ուժեղ եւ արդյունավետ առաջնորդ, որը հիմա անհրաժեշտ է մեզ», - գրել էր Մելոնին:

Այս շաբաթ Bloomberg-ը հաղորդել է, որ Բայդենը դիտարկում է վերընտրվելու հարցը: