Եվրոպա ռուսական էներգակիրների մատակարարումների շուրջ շարունակվող հակամարտության եւ Գերմանիայում առաջիկա ջեռուցման ամիսների հետ կապված աճող մտավախությունների համատեքստում՝ չեն բացառվում հարձակումները էներգետիկ ոլորտի հաստատությունների վրա, հայտնում է DW-ն։

«Մենք պետք է պատրաստ լինենք գազի տերմինալների եւ այլ կարեւոր ենթակառուցվածքների վրա հնարավոր հարձակումներին», - զգուշացրել է Գերմանիայի ներքին գործերի նախարար Նենսի Ֆեյերը Bild am Sonntag թերթին տված հարցազրույցում:

Նրա խոսքով՝ Բեռլինն ընդունում է էներգետիկայի ոլորտի վրա նպատակաուղղված հարձակումների կամ ծայրահեղականների կողմից օրինական բողոքն իրենց նպատակների համար օգտագործելու փորձերի հնարավորությունը, ինչպես դա եղել է կորոնավիրուսային ճգնաժամի ժամանակ։ Միեւնույն ժամանակ, նա չի ակնկալում զանգվածային բողոքի ցույցեր եւ անկարգություններ։

Ֆետերը նաեւ զգուշացրել է, որ ներքին անվտանգության ոլորտում բյուջեի կրճատումներ չեն սպասվում։ Ընդհակառակը, դաշնային ոստիկանությունն այս տարի ստեղծել է հազար նոր աշխատատեղ։ Գերմանիայի ՆԳՆ ղեկավարը մատնանշել է, որ Ուկրաինայի դեմ լայնամասշտաբ պատերազմ մղող Ռուսաստանի Դաշնության սպառնալիքը հանգեցրել է Գերմանիայի ներքին անվտանգության քաղաքականության փոփոխությունների։

«Մենք պետք է պաշտպանվենք լայնածավալ ապատեղեկատվական արշավներից եւ Ռուսաստանի կիբերհարձակումներից», - ընդգծել է նա։