Եգիպտոսի Գիզա քաղաքի եկեղեցում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է առնվազն 35 եւ վիրավորվել 45 մարդ, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը՝ հղում տալով երկու աղբյուրների:

Աղբյուրների հայտնած տեղեկությունների համաձայն՝ Իմբաբա թաղամասի Աբու Սիֆին ղպտիական եկեղեցում հրդեհ է բռնկվել, երբ 5 հազար հավատացյալներ հավաքվել են պատարագի:

Հրդեհը փակել է եկեղեցու մուտքը՝ առաջացնելով հրմշտոց: Հահտնի է, որ զոհվածների մեծ մասը երեխաներ են։