«Սուրմալու»  առեւտրի կենտրոնում պայթյունի հետեւանքով տուժած քաղաքացիների թիվը հասել է 30-ի: Այս մասին NEWS.am-ին հայտնեց ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը:

Նա նշեց, որ այս պահին պայթյունի վայրչում իրականացվում են հրդեհաշիջման եւ  որոնողական աշխատանքներ, չի բացառվում, որ փլատակների տակ տուժածներ լինեն:

Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։ Ըստ նախնական տվյալների՝  տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ․ կա մեկ զոհ, վիարվորներ։ Նրանք տեղափոխվել են հիվանդանոցներ։