Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 14-ին Ամարասի վանական համալիրում մասնակցել է Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ձեռամբ մատուցված Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնի  պատարագին։ Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմից:

Երկրի ղեկավարը պատարագից հետո ներկա է գտնվել նաև  խաղողօրհնեքի արարողությանը, ողջունել օրվա խորհրդի առթիվ վանքի հարակից հատվածում շրջանային վարչակազմի կողմից կազմակերպված բերքի հյուրասիրության մասնակիցներին։