«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ ընդունված 5-ամյա աղջնակը վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվեց հիվանդասենյակ, վիճակը կայուն է, կյանքին վտանգ չի սպառնում։ Հարազատները մոտեցել են։ Այս մասին հայտնում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ մամուլի խոսնակ Գեւորգ Դերձյանը:

Նշենք, որ պայթյունի հետեւանքով 11 անչափահաս է դիմել բժշկական կենտրոններ, ստացել են համապատասխան բուժօգնություն եւ դուրս են գրվել: