Արցախի Աղավնո գյուղում ծնված երիտասարդը հրդեհում է իր հայրենի տունը, որ թուրքերին չմնա։ 

Նրա խոսքով` այդ տանն են մեծացել ինքը և իր եղբայրը եւ այն չեն հանձնի թուրքին։

«Իմ տունը ուզում են ծախել թուրքին: Պետություն է, ղեկավարությւոն է, ինչ է, ասում է՝ որ վառեք, փոխհատուցում չի լինելու։ Էդ փոխհատուցում մեզ ոչ ոք չի կարող տալ, որովհետև մենք այնքան շատ թանկ բան ենք կորցրել։ Թուրքի տուն եմ վառում, էն թուրքի, որը սպանել է քո ախպերներին, իմ ախպերներին, իմ հորեղբայրներին, ես չեմ կարող հանգիստ գամ Երևան ու լուրերով նայում, թե ոնց է թուրքը ապրում այստեղ։ Կգան, կօգնեն ինձ, կօգնեն, եթե ոչ, միևնույն է, վառելու եմ։ Սա սոււրբ օջախ է, սուրբ հող։ Ես այս սուրբ օջախը չեմ կարող ուրանալ»,- ասում է Աղավնոյի բնակիչը:

Հիշեցնենք, որ Բերձորի, Աղավնոյի բնակիչներին Արցախի կառավարությունը հայտնել է, որ մինչև օգոստոսի 25–ը լքեն հայրենի գյուղերն ու իրենց տները։