Քիչ առաջ «Սուրմալու» առեւտրի կենտրոնի փլատակների տակից հայտնաբերվել է եւս մեկ քաղաքացու դի, զոհերի թիվը հասավ 3-ի: Այս մասին NEWS.am-ին հայտնեց  ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը:

Մահացածը մոտ 40 տարեկան կին է:

Հիշեցնենք, որ այսօր ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։ Ըստ նախնական տվյալների՝  տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ․  վիրավորների թիվն  անցնում է 6 տասնյակից։