Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանությունը ցավակցություն է հայտնել Երեւանի Սուրմալու առեւտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով մարդկանց մահվան կապակցությամբ։

«Մենք մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Սուրմալու առեւտրի կենտրոնի տարածքում այսօր կեսօրին տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվածների ընտանիքներին եւ ընկերներին։ Վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»,- ասված է դեսպանատան ֆեյսբուքյան էջում տարածված հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ այսօր ժամը 13:23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հաղորդագրություն էր ստացվել, որ Սուրմալու առեւտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել։ Նախնական տվյալներով՝ զոհվել է 3, եւ վիրավորվել ավելի քան 60 մարդ։