«Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով  տարբեր կենտրոններում բուժումը շարունակում է 13 տուժած: Այս մասին հաղորդում է Առողջապահության նախարարությունը:

«Նրանց առողջական վիճակը մասնագետները գնահատում են բավարար:

Մյուս հոսպիտալացվածները վիճակի դրական դինամիկայով դուրս են գրվել:

Բժշկական կենտրոններ տեղափոխվածների ընդհանուր թիվը  61 է:

Ունենք 6 մահ»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ նախօրեին «Սուրմալու» առեւտրի կենտրոնում ուժեղ պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետեւանքով կա 6 զոհ։ Զոհերի անունները հայտնի են՝ Միսակ Մարգարյան, Անահիտ Մխիթարյան, Ջեմմա Նազարյան, Անահիտ Խալաթյան, Վարդան Քոչարյան, Գայանե Ավետիսյան։

Վերջին տեղեկություններով՝ պայթյունի հետեւանքով որոնվում է 15 քաղաքացի։