Եվրամիությունը ճնշում է գործադրում ԱՄՆ-ի եւ Իրանի վրա՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) արագ վերականգնման համար, գրում է El Pais թերթը։

«Եթե մենք այս շաբաթ պլանի հաստատման չհասնենք, վախենամ՝ բանակցությունները կդադարեցվեն մինչեւ նոյեմբերի ԱՄՆ ընտրությունները»,- ասել է ԵՄ դիվանագետ Ժոզեպ Բորելը: Նշվում է, որ ԵՄ-ն շահագրգռված է գործարքի վերականգնմամբ՝ նավթ վաճառելու եւ միջուկային ճգնաժամը կանխելու Իրանի հնարավորությունների պատճառով։

Ընդ որում, Թեհրանն իր հերթին կոշտ պայմաններ է առաջ քաշում, որոնց կատարումից ԱՄՆ նախագահի ոչ մի վարչակազմ չի կարող հրաժարվել։

ԳՀՀԾ-ն ստորագրվել է Ռուսաստանի, Իրանի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Չինաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի կողմից 2015 թ.՝ Թեհրանի միջուկային զարգացումների շուրջ ստեղծված ճգնաժամը լուծելու համար: 2018 թ. ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը որոշեց դուրս գալ համաձայնագրից։ Այնուհետեւ նախագահ Ջո Բայդենը բազմիցս հայտարարել է Վաշինգտոնին Թեհրանի հետ միջուկային գործարք վերադարձնելու իր պատրաստակամության մասին։ 2021 թ. ապրիլից բանակցություններ են ընթանում ԳՀՀԾ-ի վերականգնման ուղղությամբ։