Samsung-ը գնահատել է ծալովի սմարթֆոնների շուկայի աճը եւ դրանք ապագայի սարքեր է անվանել, հայտնում է The Korea Herald-ը։

Նյու Յորքում կայացած մամուլի ասուլիսին Samsung-ի բջջային բաժնի ղեկավար Թաե Մուն Ռոն ընդգծել է, որ իր ընկերությունը կենտրոնացած է ծալովի էկրանով սարքերի արտադրության վրա։ «Ծալովի սարքերը սմարթֆոնների նոր ստանդարտ կդառնան»,- նկարագրել է կորեական կորպորացիայի թոփ-մենեջերը ոլորտի ապագան:

Samsung-ի ներկայացուցիչը նաեւ նշել է, որ ընկերությունը մտադիր է զգալիորեն ավելացնել ծալվող սարքերի քանակը։ Tae Moon-ro-ի կանխատեսման համաձայն՝ մինչեւ 2025 թ. կորեական ՏՏ հսկայի կողմից շուկա հանված սմարթֆոնների ընդհանուր թվի 50 տոկոսը ծալովի էկրանով հեռախոսները կկազմեն։

Լրագրողների խոսքով՝ կորեական ընկերությունը այժմ ծալովի սարքերի շուկայի առաջատարն է։ Հեղինակները մեջբերել են Omdia-ի վիճակագրությունը, ըստ որի՝ 2021 թ. աշխարհում ծալովի սարքերի մատակարարումն աճել է 309 տոկոսով։ Galaxy Z Flip 3-ի եւ Z Fold 3-ի համատեղ մատակարարումները կազմել են 2021 թ. վաճառված Samsung սմարթֆոնների ընդհանուր թվի 2.6 տոկոսը: