Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչն իր ցավակցությունն է հայտնել Երեւանի «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ։ Այս մասին նա գրել է Twitter-ի իր էջին։

«Իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին, իսկ ողբերգության հետեւանքով տուժածներին շուտափույթ ապաքինում են մաղթում»,- գրել է Քըլըչը։