Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Երեւանի Սուրմալու առեւտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի եւ հրդեհի կապակցությամբ։

«Հարգելի Նիկոլ Վովաեւիչ, ընդունեք մեր խորին ցավակցությունները Երեւանի առեւտրի կենտրոնում բռնկված հրդեհի հետեւանքով մարդկանց մահվան կապակցությամբ։ Խնդրում եմ զոհվածների ընտանիքներին փոխանցել ամենաանկեղծ կարեկցանքի եւ զորակցության խոսքերը, ինչպես նաեւ շուտափույթ ապաքինման մաղթանքները բոլոր տուժածներին»,- ասված է Պուտինի ցավակցական հեռագրում։