Թեհրանն ընդգծում է երկրների տարածքային ամբողջականության, կայունության եւ երկխոսության միջոցով վեճերի կարգավորման անհրաժեշտությունը։ Այս մասին երկուշաբթի հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին՝ պատասխանելով Իրանի եւ Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքի մասին հարցին։

«Տվյալ դեպքում մենք միջազգային սահմանների պահպանման եւ աշխարհաքաղաքական պայմանների պահպանման կոչ ենք անում։ Մենք լավ եւ կառուցողական համագործակցություն ունենք ինչպես Ադրբեջանի Հանրապետության, այնպես էլ Հայաստանի հետ»,- եզրափակել է նա։