Աշխաբադի արվարձանում գտնվող Քեշի թաղամասում ագրեսիվ տղամարդը ներխուժել է գեղեցկության սրահ եւ բռունցքներով հարձակվել կնոջ վրա, հայտնում է Wrong Side of Woman տելեգրամյան ալիքը։

Ծեծը նկարահանվել է վարսավիրանոցի աշխատակցի բջջային հեռախոսով։ Կադրերում երեւում է, թե ինչպես է զայրացած տղամարդը սկզբում բղավում կնոջ վրա, իսկ հետո մի քանի հարված հասցնում նրա դեմքին եւ ոտքերով հարվածում մարմնին։

Վարսավիրանոցում գտնվող կանայք չեն համարձակվել կանգնեցնել զայրացած ամուսնում։

Հիշեցնենք, որ Թուրքմենստանի նորընտիր նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը (Թուրքմենստանի երկրորդ նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի որդին) օրենք է ընդունել, որն արգելում է մի շարք կոսմետիկ ծառայությունները, այդ թվում՝ գեղեցկության սրահները։