ԱՄՆ-ում մի կին փաստաթղթերում վրիպակի պատճառով պատահաբար մի տան փոխարեն մի ամբողջ թաղամաս է գնել, գրում է LADBible-ը։

Ամերիկուհին պատմել է, որ տուն է գնել Նեւադայում՝ վճարելով 594 հազար դոլար։ Երբ կինը սկսել է լրացնել գործարքի փաստաթղթերը, զարմացել է՝ հայտնաբերելով, որ նա 84 տների, ինչպես նաեւ ընդհանուր օգտագործման երկու տարածքների սեփականատեր է դարձել:

Բոլոր օբյեկտների ընդհանուր արժեքը գերազանցել է 50 միլիոն դոլարը: Անշարժ գույքի ընկերությանը, որտեղ կնոջն օգնել են գնման հարցում, ասել են, որ սխալը շուտափույթ կերպով շտկվել է, որպեսզի հաճախորդն իրեն հնարավորինս հարմարավետ զգա եւ չանհանգստանա պատահածի կապակցությամբ։

«Ակնհայտ էր, որ սխալ է թույլ տրվել»,- մեկնաբանել են ընկերությունում։