Տերահերցային ալիքներով ճառագայթումը կարող է ուղեղի բջիջների չափի մեծացում առաջացնել: Այս մասին հայտնում է South China Morning Post (SCMP) պարբերականը։

Չինացի գիտնականները նկարագրել են ուղեղի վրա տերահերցային ալիքների ազդեցությունը, որոնք կօգտագործվեն 6G-ում։ Փորձի ընթացքում մասնագետները 100 միկրովտ հզորությամբ ալիքներով ճառագայթել մկան նեյրոնները Պետրայի թասի մեջ։ Պարզվել է, որ տերահերցային ճառագայթման ցածր չափաբաժինները կարող են մեծացնել որոշ սպիտակուցների արտադրությունն ու ակտիվությունը, ինչպիսիք են GluA1-ը, GluN1-ը եւ SY-38-ը: Դրանք իրենց հերթին խթանում են նեյրոնների աճը։ Տերահերցային ալիքները շատ ավելի բարձր հաճախականություն ունեն, քան 5G-ում օգտագործվող միլիմետրային ալիքները:

«Տերահերցային ալիքները կարող են ուղիղ կերպով միանալ սպիտակուցներին եւ արդյունավետորեն ստիպել դրանց ոչ գծային ռեզոնանս առաջացնել»,- SCMP-ին պատմել է հետազոտության առաջատար մասնակից Լի Սյաոլին: Չնայած նրան, որ նեյրոններն առողջ են մնացել, ալիքների ազդեցությունն անհանգստություն է առաջացրել մասնագետների շրջանում։ Տերահերցային ճառագայթումը հնարավորություն է տվել երիտասարդ մկներին «խելացի» դարձնել, սակայն դրա ազդեցությունը տարեց մկների ուղեղի վրա շտկել չի հաջողվե։ Գիտնականները նշել են, որ 6G-ի ազդեցությունը պետք է լրացուցիչ ուսումնասիրվի՝ հնարավոր վտանգի մասին նախազգուշացնելու համար։

Իրենց գիտական ​​աշխատանքում փորձագետներն անդրադարձել են նաեւ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի 2009 թ. հետազոտությանը, ըստ որի՝ օրական մի քանի վտ հզորությամբ ինտենսիվ տերահերցային ճառագայթման ենթարկվելը կարող է ուղեղի բջիջների ջերմաստիճանի բարձրացում առաջացնել։

Հետազոտության ընթացքում նաեւ պարզվել է, որ ճառագայթման ազդեցությունը մշտական ​​չէր։ Սկզբնական ճառագայթումից երկու օր անց աճի տեմպերը զգալիորեն դանդաղել էին։