Ամերիկյան Մենսֆիլդ քաղաքի տեղական թերթի 1963-ին թողարկված համարում գտնվել է առաջին հիշատակումը սմարթֆոնների մասին, որոնք նախատեսված էին «տնային տնտեսուհիներին օգնելու համար», հայտնում է Reddit-ը։

«Ապագայում դուք կկարողանաք ձեր հեռախոսը պահել ձեր գրպանում»,- ասվում է հոդվածի վերնագրում։ Նկարում պատկերված է Mansfield Telephone Co. հեռահաղորդակցական ընկերությունից Ժան Կոնրադը՝ հեռախոսի կոմպակտ տարբերակը ձեռքին: Ինչպես նշված է լուսանկարին կից մակագրության մեջ, «սարքը դեռ մշակման փուլում է»։

Հոդվածում առաջարկվում է սմարթֆոնն օգտագործել, մասնավորապես, տնային տնտեսուհիներին, օրինակ՝ եթե նրանք զբաղված են ճաշ պատրաստելով եւ չեն կարող օգտվել ֆիքսված հեռախոսից։ Բացի այդ կոմպակտ սարքը կարող է նաեւ որպես ինտերկոմ հանդես գալ դոմոֆոնի համար։

Հաղորդվում էր, որ այդպիսի գաջեթները ներկառուցված տեսախցիկ կունենան՝ պատկերը փոխանցելու համար, ինչի պատճառով էլ հոդվածում դրանք «TV ֆոն» են կոչվում։