Հաագայի շրջանային դատարանը նոյեմբերի 17-ին վճիռ կկայացնի մալազիական Boeing-ի (չվերթ MH-17) կործանման գործով, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«MH17 չվերթի կործանման գործով որոշման օր է ընտրվել 2022 թ. նոյեմբերի 17-ը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Դատական գործընթացը շարունակվում է 2020 թ. մարտի 9-ից։

Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն թաքցնում է հսկայական նշանակություն ունեցող փաստեր, որոնք կարող են օգնել իրականության բացահայտմանը մալազիական Boeing MH-17 ինքնաթիռի կործանման գործով։

MH17 չվերթով Ամստերդամից Կուալա Լումպուր թռնող մալայզիական Boeing-ը կործանվել էր 2014 թ. Դոնեցկի մոտ։ Ինքնաթիռում գտնվող բոլոր 298 մարդիկ զոհվել էին։ Կիեւն աղետի համար մեղադրել էռ աշխարհազորայիններին, նրանք հայտարարել էին, որ միջոցներ չունեն, որոնք թույլ կտային խոցել ինքնաթիռն այդպիսի բարձրության վրա: Միացյալ քննչական խումբը՝ Նիդեռլանդների գլխավոր դատախազության գլխավորությամբ առանց Ռուսաստանի մասնակցության հետաքննում է վթարի հանգամանքները։ Հետաքննությունը պնդում է, որ Boeing-ը խոցվել է Ռուսաստանի Դաշնության զինված ուժերին պատկանող «Բուկ» զենիթահրթիռային համակարգից։