Առաջիկա 25 տարում Հնդկաստանը զարգացած պետություն կդառնա, Հնդկաստանի անկախության 75-ամյակի պատվին իր ելույթի ժամանակ խոստացել է վարչապետ Նարենդրա Մոդին, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։

«Հնդկաստանը կառաջնորդվի ինքնուրույնության իդեալներով եւ միջազգային գործընկերության ոգով՝ գիտության եւ տեխնոլոգիաների ոլորտում գերազանցության հասնելու, արդյունաբերության ստեղծման եւ սննդային եւ էներգետիկ անվտանգության ապահովման համար»,- ասել է նա:

Մոդին երիտասարդներին կոչ է արել առաջիկա 25 տարում իրենց կյանքը նվիրել երկրի զարգացմանը եւ միասին աշխատել հանուն ամբողջ մարդկության զարգացման։ Նրա խոսքով՝ դրանում է Հնդկաստանի ուժը։

Հաջորդ քառորդ դարում, Մոդիի խոսքով, պետք է կենտրոնոնալ Հնդկաստանի զարգացման, նրա ժառանգությամբ հպարտության, միասնության ուժի եւ ստրկության հետքերի վերացման վրա։