Թեհրանը մինչեւ կեսգիշեր կպատասխանի ԳՀՀԾ-ի վերաբերյալ ԵՄ առաջարկներին։ Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, փոխանցում է IRNA-ն։

«ԱՄՆ-ն բանավոր կերպով համաձայնել է Իրանի առաջարկներից երկուսին։ Այսօր՝ մինչեւ կեսգիշեր, մենք վերջնական գրավոր պատասխան կտրամադրենք ԵՄ համակարգողին»,- ասել է Իրանի արտգործնախարարը։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը բանավոր համաձայնել է Իրանի առաջարկներին երկու հարցում, սակայն պետք է գրավոր երաշխիքներ լինել։ «ԱՄՆ-ն դեռ պետք է ճկունություն ցուցաբերի մի հարցում։ Առաջիկա օրերը կարեւոր օրեր են»,- շեշտել է նա։ «Եթե ԱՄՆ-ի պատասխանն իրատեսական եւ ճկուն է, ապա համաձայնություն ձեռք կբերվի, այլապես հարկավոր կլինի շարունակել բանակցությունները»:

Նա նշել է, որ եթե Թեհրանի առաջարկներն ընդունվեն, կողմերը կարող են ամփոփել ու հայտարարել համաձայնագրի մասին միջուկային գործարքին մասնակցող երկրների արտգործնախարարների մակարդակով հանդիպմանը։