Էլեկտրաքարեր արտադրող ամերիկյան Tesla-ն անցել է 3 միլիոն ավտոմեքենայի նշագիծը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ընկերության ղեկավար Իլոն Մասկին։

«Շնորհավորում եմ Շանհայի մեգագործարանին միլիոներորդ ավտոմեքենայի արտադրության կապակցությամբ: Այժմ ընդհանուր ավելի քան 3 միլիոն Tesla ավտոմեքենա է արտադրվել»,- ասել է Իլոն Մասկը։

Նա նշել է Շանհայի գործարանի հաջողությունը, որը, չնայած Չինաստանում գործող կորոնավիրուսային սահմանափակումներին, թողարկել է մեկ միլիոներորդ ավտոմեքենան։ Tesla-ն հիմնադրվել է Մասկի կողմից 2003 թ-ին։