Երեւանում այսօր՝ օգոստոսի 15-ին՝ ժամը 00։35-ի սահմաններում, ոստիկանության կենտրոնական բաժին տեղեկություններ են ստացվել, որ Մյասնիկյան պողոտայի 5/3 հասցեի դիմաց՝ «Սուվենիր» ռեստորանային համալիրի մոտ, կրակոցներ են հնչել։

Ինչպես հաղորդում է shamshyan.com-ը, ժամեր անց մայրաքաղաքի Պռոշյան փողոցից խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել եւ ոստիկանության Մարաշի բաժանմունք Է տեղափոխՎել Երեւանի բնակիչներ՝ 34-ամյա Արթուր Հ-ն եւ 28-ամյա Խաչիկ Ա-Ն։ Վերջիններս եղել են Toyota Camry մակնիշի ավտոմեքենայով։

Պարզվել է, որ Խաչիկ Ա-ն, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, նշված հասցեի դիմաց ատրճանակից կրակոցներ է արձակել։

Ավագ քննիչի կողմից նախաձեռնվել է վարույթ։

Կայքի տեղեկություններով՝ կրակոցների արդյունքում 1 պարկուճ դիպել է կայանված Mercedes մակնիշի ավտոմեքենայի դիմապակուն, որը չի վնասվել։