Նախօրեին՝ օգոստոսի 14-ին, հանկարծամահ եղած պայմանագրային զինծառայող, շարքային Մանվել Թադևոսյանը Վայոց Ձորի մարզի Արփի գյուղից էր, ուներ երեք անչափահաս երեխա: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը:

«Յոթ-ութ տարի աշխատում էր որպես պայմանագրային զինծառայող: Գյուղի ամենասիրված, հարգված տղաներից է եղել»,- ասաց նա:

Համայնքի ղեկավարի նշեց, որ իր տեղեկություններով՝ Մանվել Թադևոսյանը առողջական խնդիրներ չի ունեցել

Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին՝ ժամը 15:20-ի սահմաններում, կտրուկ վատթարացել է ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Մանվել Մյասնիկի Թադևոսյանի (ծնվ. 1981թ.) ինքնազգացողությունը: Չնայած անմիջապես ցուցաբերված բժշկական օգնությանը` զինծառայողի կյանքը փրկել չի հաջողվել:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ մահվան պատճառը պարզելու համար: