ԱՀ ՆԳ նախարար Կարեն Սարգսյանն իր ցավակցությունն է հայտնել նախօրեին «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած ուժեղ պայթյունի առնչությամբ։

Նա ֆեյսբուքյան իր էջում, մասնավորապես, գրել է.

«Արցախի Հանրապետության ՆԳ նախարարության եւ անձամբ իմ անունից ցավակցություն եմ հայտնում Երեւանի «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգության համար:

Սա հերթական փորձությունն էր, որ պատուհասեց մեր ժողովրդին: Փրկարարներն ի դեմս Ձեզ, եւս մեկ անգամ կանգնեցին անչափ պատասխանատու առաքելության դիմաց եւ ձեզանից է մեծապես կախված անհետ կորածների ճակատագրերի բացահայտումը:

Անմեղ զոհերի հոգիներին հանգստություն, հարազատներին ուժ եւ համբերություն: 

Մենք օգնության մեր պատրաստակամությունն ենք հայտնում: Անհրաժեշտության դեպքում Արցախի փրկարարները Ձեր կողքին են:

Հարգանքով՝ ԱՀ ՆԳ նախարար Կարեն Սարգսյան»։