Նախկին գլխավոր դատախազ, Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանն ազատության մեջ է. գրավի անհրաժեշտ գումարն արդեն վճարված է: Այս մասին այսօր՝ օգոստոսի 15-ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է Հովսեփյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։

«Աղվան Հովսեփյանն ազատության մեջ է, գրավի անհրաժեշտ գումարն արդեն վճարված է։ Սակայն պ-ն Հովսեփյանը դեռ պետք է շարունակի ստանալ ստացիոնար բուժումը, ուստի վերջինս շարունակելու է գտնվել բժշկական հաստատությունում, որտեղ նրան նախապատրաստում են վիրահատության»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Մնացական Մարտիրոսյանի՝ օգոստոսի 11-ին Աղվան Հովսեփյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը 100 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու մասին որոշում էր կայացրել։