Անվտանգ ճանապարհային երթեւեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները հուլիսի 24-ից օգոստոսի 1-ը մարզերում, բացառությամբ՝ Շիրակի եւ Լոռու մարզերի, պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթեւեկության կանոնների 3581 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 22 տրանսպորտային միջոց։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ոստիկանությունից։

Հայտնաբերվել է ոչ սթափ՝ 40, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 4 վարորդ։ 15 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 10-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 89-ը՝ ոչ սահմանված հատվածում փակցված համարանիշերով։ Բացի այդ, 5 վարորդ տուգանվել է վարելիս ծխելու համար։ Նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են։