ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչներն՝ անհատ ձեռնարկատեր Վիգեն Գրիգորյանին պատկանող կաթնամթերքի արտադրությունում (Լոռու մարզ, քաղաք Տաշիր) իրականացվող ստուգման ընթացքում առկա արտադրանքից կատարել են նմուշառում եւ ներկայացրել լաբորատոր փորձաքննության: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՍԱՏՄ-ից։

Փորձարկման արդյունքները փաստել են, որ «Պանիր» արտադրատեսակը «ԱՑԽՄ», իսկ «Թթվասեր» արտադրատեսակը անտիբիոտիկի՝ ստրեպտեմիցի, ցուցանիշներով չեն համապատասխանել «Կաթի եւ կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգով սահմանված նորմերի պահանջներին: