Զբոսաշրջությունից եկամուտները հուլիսին գերազանցել են 2019 թվականի տվյալները եւ կազմել են 467 միլիոն դոլար, ինչը ռեկորդային բարձր ցուցանիշ է: Այս մասին կառավարության նիստում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, փոխանցում է Interpressnews-ը։

Ինչպես նշել է կառավարության ղեկավարը, հունվար-հուլիսին ճանապարհորդություններից եկամուտները կազմել են 1 միլիարդ 618 միլիոն դոլար։

Ղարիբաշվիլիի խոսքով, արտահանման եւ զբոսաշրջության ուղղությամբ գրանցված նման միտումները թույլ են տալիս ասել, որ տնտեսական ակտիվության ուղղությամբ բարձր աճի միտումը կշարունակվի։

«Գումարային հունվար-հուլիսին ճանապարհորդություններից եկամուտները կազմել են 1 միլիարդ 618 միլիոն դոլար։ Այնպես որ, արտահանման եւ զբոսաշրջության ուղղությամբ արձանագրված նմանատիպ միտումները թույլ են տալիս ասել, որ տնտեսական ակտիվության ուղղությամբ բարձր աճի միտումը կպահպանվի նաեւ հուլիսին, ինչը մեզ համար շատ ուրախալի է։ Իհարկե, դա ենթադրում է զբաղվածության աճ՝ այն, որ ավելի շատ մարդիկ՝ մեր քաղաքացիները, աշխատանք կունենան, եկամուտների աճ եւ աղքատության կրճատում»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։