Իսրայելի իշխանությունները երեք կասկածյալի են ձերբակալել՝ Ֆրանսիայի գանձարանի դեմ «լայնածավալ խարդախության» եւ կրիպտոարժույթների միջոցով միլիոնավոր եվրոների գողության ու լվացման գործով հետաքննության շրջանակներում, հայտնում է Reuters-ը։

Իսրայելի հարկային տեսչությունը եւ ոստիկանությունը հայտնել են, որ գումարի մի մասը «ստացվել է արտերկրում կատարված հանցագործություններից՝ օգտագործելով թվային արժույթները տարբեր հարթակներում՝ սեփականատերերի ինքնությունը եւ փողի տեղաշարժը թաքցնելու եւ քողարկելու համար»:

«Հետաքննությունը կենտրոնացել է Ֆրանսիայի պետական գանձապետարանի դեմ լայնածավալ խարդախության կասկածի վրա, որն իրականացվել է Իսրայելից, ինչպես նաեւ կրիպտոարժույթի վերածելու միջոցով միլիոնավոր եվրոների յուրացման եւ փողերի լվացման վրա»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հետաքննությունն իրականացվել է Եվրոպոլի եւ ֆրանսիական ոստիկանության հետ համագործակցությամբ։

Ձերբակալվել են երեք հիմնական կասկածյալները, մի շարք այլ անձինք բերման են ենթարկվել հարցաքննության համար։