Փրկարարները «Սուրմալու» առևտրի կենտրոնի փլատակների տակից հենց նոր դուրս են բերել ևս երկու դի, այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է ԱԻՆ խոսնակ Հայկ Կոստանյանը։

«Հենց նոր փլատակներից փրկարարները դուրս են բերել ևս երկու մարմին:

Այս պահի դրությամբ մահացած քաղաքացիները 10-ն են։

Որոնողա-փրկարարական աշխատանքները շարունակվում են»,– գրել է նա։

Հիշեցնենք, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունից հետևանքով կա 10 զոհ, անհետ կորած է համարվում 23 քաղաքացի։ Որոնողական աշխատանքներին մասնակցում է 350 փրկարար, նրանց օգնում է նաև մոտ 150 կամավոր։ Տուժածների ընդհանուր թիվը 61 է։ Տարբեր հիվանդանոցներում բուժումը շարունակում է 13 տուժած, նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար: Մյուս հոսպիտալացվածները վիճակի դրական դինամիկայով դուրս են գրվել: Փլատակների տակից նաև 21 ավտոմեքենա է դուրս բերվել։2