«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներով պայմանավորված վաղը՝ օգոստոսի 17-ին ժամը 10:00-ից մինչեւ օգոստոսի 18-ը ժամը 22:00-ն կդադարեցվի Երեւանի Քանաքեռ-Զեյթուն, Արաբկիր եւ Կենտրոն վարչական շրջանների հետեւյալ տարածքների ջրամատակարարումը.

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանը՝ բացառությամբ՝ Քանաքեռ թաղամասի, Բուսաբանական, Գերցենի, Լեփսուսի 3, 4, 5, 6 փողոցների, Ռայնիսի փող. 90, 105 համարների, Գոգոլի փող. 108-ից բարձր համարների, Ռուբինյանց փող. 17-ից-23 համարների՝ իրենց կոտորակներով, Էմինեսկու փող. 1, 2 համարների:

Արաբկիր վարչական շրջանի՝ Հայրիկ Մուրադյան, Շրջանցիկ թունել, Արաբկիրի 23, 25, 45, 47, 49, 51  փողոցների, Բաբայան փող. 12, 14, 16, 16/1 համարների, Ազատության պող. 1-ից-11 համարների՝ իրենց  կոտորակներով:

Կենտրոն վարչական շրջանի՝ Մյասնիկյան պող. 1-15 համարների:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: