«Սուրմալու» առեւտրի կենտրոնում երկու օր առաջ տեղի ունեցած ուժեղ պայթյունից հետո անհետ կորած քաղաքացիների թիվը 17-ն է։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 16-ին, լրագրողների հետ զրույցում հայտնեց Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը։

«Անհետ կորածների թիվը 18 էր, սակայն 1 անհետ կորածի մասով մենք ստացել ենք զանգ, որ տվյալ քաղաքացին երկրում չէ, այսինքն՝ ողջ է եւ ընդհանրապես այստեղ չի եղել»,- ասաց նախարարը:

«Սուրմալու» առեւտրի կենտրոնի տարածքում անհետ կորած կարող են համարվել հետեւյալ քաղաքացիները՝

1․ Արամ Հայրապետյան (ծնված 1981 թ․)

2․ Մարատ Շահբազյան

3․ Սիրարփի Խաչատրյան

4․ Մարիամ Խաչատրյան

5․ Հարութ Գարաքյան

6․ Գագիկ Կարապետյան

7․ Արտավազդ Հայրապետյան

8․ Էռնա Գրիգորյան (ծնված 1980 թ․)

9․ Հրաչյա Սարգսյան (ծնված 1976 թ․)

10․ Վաչագան Եղոյան (ծնված 2000 թ․)

11․ Վանիկ Ամիրխանյան

12․ Կսենիա Բադալյան (ծնված 1981 թ․)

13․ Արամ Հարությունյան

14․ Դավիթ Մխիթարյան

15․ Լյուբա Գրիբովա (ՌԴ քաղաքացի, ծնված 1959 թ․)

16․ Մեհրի Թահերի (ԻԻՀ քաղաքացի)

17․ Գեղամ Պետրոսյան (ծնված 1985 թ․)