Երեք օրվա ընթացքում 140 քաղաքացի դիմել է հոգեբանական ծառայությունների եւ 110 քաղաքացի՝ առաջին օգնության համար։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 16-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀԿԽԸ գործադիր տնօրեն Աննա Եղիազարյանը։

Նա նշեց, որ դիմողների թիվը նվազել է. «Եթե նախորդ օրերին մոտ 120 հոգի էր դիմել հոգեբանական աջակցության համար, ապա այս գիշերվա ընթացքում եւս 20 հոգի է դիմել»,- ասաց նա։

Եղիազարյանի խոսքով՝ հիմնականում պայթյունից տուժածների հարազատներն են դիմում, ինչպես նաեւ փրկարարները. «Աշխատում են, հնարավոր է, որ իրենք էլ են ունենում խնդիրներ՝ ճնշման, գլխացավի, այրվածքներ են լինում»։