Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ցավակցություն է հայտնել Երեւանի «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով մարդկային զոհերի կապակցությամբ։

«Խորապես վշտացած եմ Երեւանում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ։ Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին, ուժ եւ տոկունություն մաղթում փրկարարներին։ Ես աջակցում եմ Հայաստանի ժողովրդին»,-գրել է նա Twitter-ի իր էջում։