Անիմաստ է ասել, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնը դիտմամբ պայթեցրել են։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի ԱԻ փոխնախարար Դավիթ Համբարյանը։

«Այս պահին դրա մասին խոսելն անիմաստ է։ Մենք հստակ տեսնում ենք, թե ինչի հետ գործ ունենք»,-ասաց նա։ 

Միաժամանակ Համբարյանը հավելեց, որ այս հարցին հնարավոր կլինի հստակ պատասխանել միայն փորձաքննության արդյունքում։

«Շենքի կենտրոնում՝ պայթյունի էպիկենտրոնում, մարդկանց բազմություն է եղել»,-ասաց փոխնախարարը։

Հիշեցնենք, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնի պայթյունից հետեւանքով զոհերի թիվը հասել է 16-ի։ 8 քաղաքացի համարվում է անհետ կորած։