Մենք իրավասու չենք զբաղվել ռումբերի մասին կեղծ ահազանգ ուղարկածների որոնմամբ։ Այս մասին օգոստոսի 16-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Արտակարգ իրավիճակների փոխնախարար Դավիթ Համբարյանը։

Նա հիշեցրեց, որ ԱԻՆ-ը կարող է միայն արձագանքել դրա հետեւանքով առաջացած իրավիճակին։

«Այդ իմաստով բոլոր ընթացակարգերը հստակ պահպանվում են»,- հավելեց Համբարյանը։

Հիշեցնենք, որ արդեն մի քանի ամիս, այդ թվում՝ «Սուրմալու» առեւտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած պայթյունից հետո, մարդաշատ վայրերում ռումբերի տեղադրման մասին կեղծ ահազանգերը հաճախակիացել են։ Իրավապահները խոստացել են բացահայտել ապատեղեկատվություն տարածողներին։