Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի 10 կայարանում, իրականացրած տեղազննման աշխատանքների արդյունքում  պայթուցիկ սարքավորումներ չեն հայտնաբերվել։ Այս մասին հայտարարություն է տարածել Երեւանի քաղաքապետարանը։

«Հարգելի՛ քաղաքացիներ,

ԱԻ նախարարության և ոստիկանության կինոլոգիական ու սակրավորական խմբերի՝ Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի 10 կայարանում, իրականացրած տեղազննման աշխատանքների արդյունքում  պայթուցիկ սարքավորումներ չեն հայտնաբերվել։

Ժամը 15:00-ից մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը վերականգնվել է»,- նշված է հայտարարության մեջ։