Վրաստանի հատուկ ծառայություններն ԱՄՆ-ի հետ համագործակցությամբ լայնածավալ դաշտային վարժանքներ են անցկացնում, հաղորդում է Վրաստանի Պետական ​​անվտանգության ծառայության մամուլի ծառայությունը։  

Զորավարժությունները կազմակերպվում են ԱՄՆ պաշտպանության սպառնալիքների նվազեցման գործակալության (DTRA) կողմից։  

Զորավարժություններին մասնակցում են Վրաստանի անվտանգության համար պատասխանատու բոլոր գերատեսչությունների ստորաբաժանումները՝ Պետական ​​անվտանգության ծառայությունը, ՆԳՆ Արտակարգ իրավիճակների ծառայությունը եւ ՊՆ-ն։ Միջոցառման նպատակն է ուժեղացնել գործող իրավապահ մարմինների համակարգումը։