Չինաստանում մեկնարկել է Xiaomi Mix Fold 2 ծալովի սմարթֆոնի վաճառքը, որն արդեն բեսթսելեր է դարձել։ Այս մասին հայտնում է My Drivers պորտալը՝ հղում անելով արտադրողի զեկույցին։

Xiaomi-ի ներկայացուցչի խոսքով՝ առաջին Mix Fold 2-ը սպառվել է վաճառքի մեկնարկից ընդամենը հինգ րոպե անց։ Վաճառողը չի նշել վաճառված սարքերի քանակը:

Xiaomi Mix Fold 2-ը ներկայացվել է օգոստոսի 11-ին։ Դրանում ներկառուցված է Qualcomm Snapdragon 8+ Gen 1 պրոցեսոր, ինչպես նաեւ 4500 մԱժ մարտկոց՝ 67 վտ հզորությամբ լիցքավորման աջակցությամբ։ Ճկուն ֆլագմանի առանձնահատկություններից մեկը նրա հաստությունն է՝ ընդամենը 5,4 մմ, ինչը Mix Fold 2-ը դարձնում է իր տեսակի ամենաբարակ ներկայացուցիչը: Նաեւ Mix Fold 2-ը Leica ընկերությունից ստացել է հիմնական տեսախցիկը սենսորի տեսքով՝ հատուկ ոսպնյակով եւ ֆիլտրերով։ Ars Technica պորտալը նախկինում Mix Fold 2-ն անվանել էր Samsung-ի Galaxy Fold սերիայի «կլոն», սակայն նշել էր դրա կոմպակտ չափերը եւ տարողունակ մարտկոցը:

Xiaomi Mix Fold 2-ի գինը 8999 յուան է: