Բրյուսելում եւ Մոսկվայում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպում են նախապատրաստում։  Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ  փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Մենք գիտե՞նք օրակարգը։ Քանի՞ հանդիպում է տեղի ունեցել Բրյուսելում, որից հետո Ադրբեջանը ոչ մի գերի չի վերադարձրել։ Փաշինյանը  նույնիսկ դրան չի կարողանում հասնել»,-նշեց Աշոտյանը։

Քաղաքական գործիչը վտանգավոր անվանեց ոչ այնքան ստորագրված թղթերը, որքան Փաշինյանի տված խոստումները, ինչի մասին վկայում է Բերձորի հետ պատմությունը։ Նա համոզմունք հայտնեց, որ Հայաստանի իշխանությունները մի քանի ամիս առաջ Ալիեւին խոստացել էին Բերձորը։ Եվ այդպես կլինի մնացած բոլոր հարցերում։ Բերձորի շուրջ տեղի ունեցող գործընթացները դավաճանություն են։ Երբ հասարակությունը զգուշացրեց, որ Ադրբեջանը ճանապարհ է կառուցում, իշխանությունները մեղադրեցին ընդդիմությանը ադրբեջանական օրակարգին սպասարկելու մեջ»,-ընդգծեց Արմեն Աշոտյանը։ 

«Ինչի՞ մասին են խոսել Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ բանագնացները 500 անգամ։ Միաժամանակ, Հայաստանի իշխանություններին մտերիմ օլիգարխները հող են գնում Թուրքիայի հետ սահմանին, լոգիստիկ կենտրոններ են նախագծում, գումարներ ներդնում»,-եզրափակեց Աշոտյանը։