Ֆինլանդիան սեպտեմբերի 1-ից կնվազեցնի ռուսաստանցիներին տրվող վիզաների թիվը մինչեւ ընթացիկ գումարի 10 տոկոսը։ Այս մասին հայտարարել է Ֆինլանդիայի արտգործնախարար Պեկա Հավիստոն, հաղորդում է Reuters-ը։

Նրա խոսքով՝ այս որոշումն ընդունվել է այն պատճառով, որ ռուս զբոսաշրջիկները Ֆինլանդիան եւ նրա Հելսինկի-Վանտաա օդանավակայանն օգտագործում են որպես եվրոպական հանգստի վայրերի տանող դարպաս։

Ֆինլանդիան միացել է մի շարք արեւմտյան երկրների, որոնք պատասխանել են՝ փակելով իրենց օդային տարածքը ռուսական ինքնաթիռների համար, ինչը դժվարացնում է ռուսների համար Եվրոպա մեկնելը:

Հավիստոն ասել է, որ Ֆինլանդիան եւ Բալթյան երկրները կառաջարկեն Եվրամիությանը դադարեցնել վիզային ռեժիմի դյուրացման համաձայնագիրը Ռուսաստանի Դաշնության հետ։