ԱՄՆ-ն եւ Չինաստանը կարող են բախվել, եթե չշփվեն միմյանց հետ եւ չթուլացնեն աճող լարվածությունը Թայվանի շուրջ: Այս մասին Bloomberg-ին տված հարցազրույցում ասել է Սինգապուրի փոխվարչապետ Լոուրենս Վոնգը։ Աշխարհի խոշորագույն տնտեսությունների միջեւ հարաբերությունները գտնվում են «շատ մտահոգիչ» հետագծի վրա՝ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի ՝ Թայվան կատարած այցից եւ Չինաստանի կողմից Թայվանի մոտակայքում զորավարժությունների անցկացումից հետո։

«Ինչպես ասում են, ոչ ոք միտումնավոր չի ցանկանում մարտի մեջ մտնել, բայց մենք գնում ենք դեպի հակամարտություն։ Եվ դա է ամենամեծ խնդիրն ու վտանգը»,-ասել է նա։

 Վոնգը մտահոգություն է հայտնել Թայվանի նեղուցում կամ Հարավչինական ծովում հնարավոր միջադեպի կապակցությամբ՝ վկայակոչելով 2001 թվականի դեպքը, երբ ԱՄՆ լրտեսական ինքնաթիռը վթարի ենթարկվեց Չինաստանի հարավային Հայնան կղզում՝ չինական ինքնաթիռի հետ բախվելուց հետո: Պեկինն ի վերջո ազատ է արձակել անձնակազմին այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն իր ափսոսանքն է հայտնել: