Որպես անհետ կորած որոնվում է 1991 թվականին ծնված Խաչատուր Քեշիշյանը։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Ոստիկանության լրատվական բաժնից։

«Նա հուլիսի 25-ին դուրս էր եկել աշխատանքից, եւ այլեւս նրա մասին որեւէ տեղեկություն չի ստացվել։ Խաչատուր Քեշիշյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 1-02 հեռախոսահամարով»,-ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ: