Հույս ունեմ, որ ապագայում թե՛ պետական մարմինների և թե քաղաքացիների կողմից կանխարգելիչ գործողությունները թույլ կտան խուսափել նմանատիպ ողբերգական միջադեպերից: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը։

«Սուրմալու առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգությունը մեծ ցավ  պատճառեց։ Հույս ունեմ, որ ապագայում թե՛ պետական մարմինների և թե քաղաքացիների կողմից կանխարգելիչ գործողությունները թույլ կտան խուսափել նմանատիպ ողբերգական միջադեպերից:

Աղոթում եմ զոհվածների հոգիների և անհետ կորածների փրկության համար»,- նշել է նա։