Նախկին գլխավոր դատախազ, Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանը ենթարկվել է ուրոլոգիական վիրահատության։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։

«Այսօր պարոն Աղվան Հովսեփյանը ենթարկվել է ուրոլոգիական վիրահատության, որը տևել է մոտ 1ժամ 30 րոպե, վիրահատությունն ըստ բժիշկների անցել է բարեհաջող։ Ներկայումս Աղվան Հովսեփյանը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում»,- նշել է Ալեքսանյանը։