Մետրոպոլիտենում եւ այլ հասարակական վայրերում ռումբերի կեղծ ահազանգերի մասին տեղեկությունները ստացվում են հիմնականում էլեկտրոնային նամակների միջոցով։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 16-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻՆ խոսնակ Հայկ Կոստանյանը։

«Վերջին շրջանում այդ նամակները հիմնականում ստացվում էին քաղաքապետարանի էլեկտրոնային հասցեին։ Այսօրվա նամակն ուղղված է եղել ԱԻՆ քարտուղարությանը։ Չկա տեղեկատվություն, թե ահազանգերը որ երկրից են արվում, եւ ահազանգողներն օտարերկրացիներ են, թե՝ ոչ»,- նշել է նա։