Ֆրանսիայում ձերբակալել են մի տղամարդու, որը մի ձեռքում պահում էր հոր կտրած գլուխը, մյուսում՝ դանակը։

Սարսափելի դեպքը տեղի է ունեցել, երբ ոստիկանությունը հանգստյան օրերին հայտնաբերել է հոր դին ավտոկայանատեղիում։ Տեղի բնակիչները հայտնել են, որ իրենք ականատես են եղել թեժ վեճերի ընտանիքի անդամների եւ որդու միջեւ, որը մեծ դանակով հետապնդել է հորը։ Ականատեսները ասում են, որ հարձակվողը բղավել է «Ալլահ Աքբար», որը ավանդաբար կապված է ահաբեկչական հարձակումների հետ, սակայն ոստիկանությունը պարզել է, որ միջադեպը կապված է եղել ընտանեկան վեճի հետ, հաղորդում է ActuLyon-ը:

Պարզվել է, որ սպանվածը մարոկկացի է, որը ոստիկանությանը հայտնի է մանր հանցագործություններով եւ թմրանյութեր պահելու մեղադրանքով։